Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հոսպիտալացվել է երկրի 10-րդ նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը: Գիշերային ժամերին նրան տեղափոխել են Անկարայի կլինիկաներից մեկը: Կլինիկայի հաղորդմամբ՝ Սեզերի կյանքին լուրջ վտանգ չի սպառնում: Ահմեթ Նեջդեթ Սեզերը Թուրքիայի նախագահ է եղել 2000-2007 թթ.: Նրան նախորդել է Սուլեյման Դեմիրելը (1993-2000), որը մահացավ օրեր առաջ, և հաջորդել է Աբդուլլահ Գյուլը (2007-2014):